AM
18 Օգոստոս 2010 - 09:15 AMT

Նալբանդյանն ու Կարասինը քննարկել են ՌԴ նախագահի` Երևան կատարելիք այցի հետ կապված հարցերը

Օգոստոսի 17-ին կայացավ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ – պետքարտուղար Գրիգորի Կարասինի և Հայաստանի արտգործնախարար նախարար Էդվարդ Նալբանդյանի հեռախոսազրույցը:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցի նախապատրաստման հետ կապված հարցերը: