Հունիսի յոթին Հայաստանում մեկնարկելու է «Մետաքսե ուղի» ավտոռալլին: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, երկօրյա ռալլիում մասնակցելու են 100 ավտոմրցարշավորդ, որոնցից 60-ը` պրոֆեսիոնալներ են: Բացման արարողությանը կմասնակցեն հյուրեր` Իրանից, Վրաստանից եվ Մեծ Բրիտանիայից: Ռալլին անցնում է Երեւան – Սեւան – Գավառ – Մարտունի – Վարդենիս – Շորժա – Չամբարակ – Իջեւան – Դիլիջան – Մարգահովիտ – Վանաձոր – Բյուրական – Երեւան երթուղով:






