AM
20 Օգոստոս 2010 - 04:59 AMT

Սերգեյ Լավրովը պարգևատրվել է «Սբ.Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը պարգևատրվել է «Սբ.Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Լավրովը պարգևատրվել է հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար: