AM
20 August 2010 - 08:26 AMT

Ռուսաստանի նախագահը շփվել է երևանցիների հետ

Օգոստոսի 19-ի երեկոյան ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն իրենց տիկնանց հետ երեկոյան զբոսնել են Հանրապետության հրապարակում, «Երգող շատրվանների» շուրջ` ունկնդրելով հատուկ ՌԴ նախագահի պետական այցի պատվին հնչող ռուս դասականների ստեղծագործություններ: Հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին: Այնուհետև Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևն այցելել են երևանյան սրճարաններից մեկը: