AM
21 August 2010 - 08:18 AMT

Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին ծննդյան օրվա կապակցությամբ: Այդ մասին ԲԵԼՏԱ-ին հաղորդել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:

«Ձեր հոգևոր և լուսավորչական աշխատանքներով դուք հսկայական ներդրում եք ունենում ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և համագործակցության գործում»,- ասվում է շնորհավորական ուղերձում: Ալեքսանդր Լուկաշենկոն խորապես համոզված է, որ ընդհանուր հոգևոր և պատմական արժեքների շնորհիվ Բելառուսի և Հայաստանի միջև կապերը հետագայում անփոփոխ կզարգանան և կամրապնդվեն: