AM
24 August 2010 - 06:07 AMT

Վախճանվել է Վլադիմիր Մսրյանը

Օգոստոսի 24-ի առավոտյան կյանքի 73-րդ տարում վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը: Նա իրեն վատ զգալուց հետո հոստիպալացվել է, բայց հիվանդանոցում կնքել է մահկանացուն: Վլադիմիր Մսրյանը տառապում էր արյան քաղցկեղով:

Վլադիմիր Մսրյանը ծնվել է 1938թ. մարտի 12-ին Վլադիկովկասում: 1958-62 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1963-64թթ. աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-66թթ.` Երևանի Ստանիսլավսկու անվան Ռուսական թատրոնում, 1966-ից` Երևանի դրամատիկական թատրոնում: Մսրյանը նկարահանվել է 19 ֆիլմերում: Համամիութենական մասշտաբով նա անվանի դարձավ «Նիկոլո Պագանինի» ֆիլմից հետո: