Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երակարացնելու մասին որոշումը ճիշտ էր և ժամանակին Հայաստանի ղեկավարության կողմից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ Տեղեկատավական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի (ՏԱՄՀԿ) ղեկավար Նվեր Թորոսյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում Հայաստանին անհրաժեշտ էին անվտանգության նոր, երկարաժամկետ և հուսալի երախշիքներ: «Ադրբեջանը կոնկրետ քայլեր է ձեռնարկում. մեծացնում է ռազմական բյուջեն, ներդրումներ է կատարում, ռազմական տեխնիկա է գնում: Ելնելով դրանից` մենք չէինք կարող պայմանագիրը թողնել այնպես, ինչպես նա եղել է 1995-ին ստորագրելու ժամանակ»,- ասել է Թորոսյանը:






