AM
24 August 2010 - 11:02 AMT

Հային կացինով սպանելն ավանդույթ է դառնում ադրբեջանցիների համար

Հուլիսի 25-ին Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտ քաղաքում կացնահարվել է Մակար Արտյոմի Հայրապետյանը: Մարդասպանը Վագիֆ անունով ադրբեջանցի է: Ինչպես գրում է «Երկրամաս» թերթը, «սուղ և պաշտոնական կառույցների կողմից չհաստատված տեղեկություններից հաջողվել է իմանալ, որ Վագիֆը Շախտ է եկել Սումգայիթից, որտեղ աշխատել է ոստիկանությունում, իսկ սումգայիթյան ջարդերի ժամանակ իբր փրկել է հայերին գազազած ամբոխից: Համենայն դեպս, այդպիսի «հերոսական» պատմություն է նա պատմել իր ապագա զոհին: Հայրապետյանն օգնել է ադրբեջանցուն` գրանցելով նրան իր տանը, աշխատանքի է վերցրել և նյութական օգնություն ցուցաբերել:

Մակարն ու Վագիֆն ընկերներ էին դարձել, միասին ժամանակ էին անցկացնում: Սակայն, հերթական անգամ միասին տուն վերադառնալու ճանապարհին, մարդասպանի խոսքերով, նրանց միջև «վեճ է ծագել», որից հետո Հայրապետյանի կողքին նաստած ընկերը ետևի նստարանից վերցրել է կացինը և սկսել հարվածել Հայրապետյանի գլխին: Հայրապետյանին հաջողվել է դուրս փախչել մեքենայից, բայց արյունաքամ տապալվել է գետնին: Գազազած ադրբեջանցին հասել է զոհին և կացինով սպանել նրան: Շախտի իրավապահ մարմիններում խոսում են սպանության կենցաղային բնույթի մասին: Բայց այստեղ գոյություն ունի մի էական դետալ:

Վեց տարի առաջ` 2004-ի փետրվարի 19-ին, Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը ցնցեց միջազգային հանրությանն իր անասելի դաժանությամբ: Գիշերը, սողոսկելով քնած սպաների սենյակ, նա կացինով գլխատել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Դրանից հետո նա փորձել է սպանել ևս մեկ հայ սպայի, բայց չի կարողացել: Հետաքննության ժամանակ դահիճը խոստովանել է, որ սպանության միակ պատճառը եղել է ազգային պատկանելությունը: Մարդասպանի դատը ձգվում էր երկու տարի, և վերջապես 2006-ին նա դատապարտվեց ցմահ բանտարկության:

Ճնայած Սաֆարյանի հրեշավոր խոստովանությանը և դատավճիռին` ադրեբեջանական քարոզչամեքենան մարդասպանին ազգային հերոս դարձրեց: Հակահայկական հիստերիան Ադրեբաջնում հասավ պետական քաղաքականության մակարդակի: Ադրբեջանցիները վարակված են ատելությամբ, իսկ թե ինչով է դա արտահայվում, մենք լավ գիտենք. Ադրբեջանում հայի սպանությունը հանցագործություն չի համարվում:

Սումգայիթի ոստիկանի ձեռքը նույն դահիճի ձեռքն է, որը կացին է բարձրացրել անզեն մարդու վրա: Լիովին հավանական է, որ Սումգայիթում էլ նա ադրբեջանական առումով հերոսություն է ցուցաբերել` սպանելով անզեն հայ կանանց, ծերերի ու երեխաների: Շախտում կատարված սպանությունը պետք է ահազանգ լինի հայկական սփյուռքի համար, ինչպես նաև իրավապահ մարմինների համար, որոնք պատրաստ են ամեն ինչում «կենցաղ» տեսնել:»