AM
25 Օգոստոս 2010 - 08:56 AMT

Գալուստ Սահակյան. Մենք պետք է կոչ անենք բարեկամական երկրներին սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը

«Մենք պետք է կոչ անենք բարեկամական երկրներին սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Միաժամանակ նա նշեց, որ Ղարաբաղը պետք է ճանաչվի տարբեր պետությունների կողմից որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այսինքն ունենա իր ներկաայցուցչական մարմինները տարբեր երկրներում: