Մարդու իրավունքների հայկական դպրոցում 2010 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 15-ը տեղի ունեցավ 2010-2011 ուս. տարվա 15-րդ դասընթացի ամառային հավաքը, որին մասնակցեցին 29 ուսուցիչ Հայաստանի տասը մարզից: Հավաքի նպատակն է` բարձրացնել հանրակրթական դպրոցներում «Հասարակագիտություն» առարկայի «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք», «Բարոյագիտություն» բաղադրիչները դասավանդող ուսուցիչների տեսական գիտելիքների մակարդակը և կատարելագործել դրանց դասավանդման մեթոդական հմտությունները:
Սովորողները ուսումնասիրեցին 12 թեմաներ` Մարդու իրավունքների հասկացությունը, Մարդու իրավունքների դասակարգումը, Միջազգային փաստաթղթերը, Համակեցությունը, Ժողովրդավարությունը, ՄԱԿ-ը, Ընտրական իրավունքը, Համագործակցային ուսուցման մեթոդները, Բարոյագիտության հիմնադրույթները, ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում, Երեխայի իրավունքները,Միջազգային մարդասիրական իրավունքը:
Ուսումնական գործընթացը կազմակերպվեց համագործակցային ուսուցման եղանակով, որը հիմնված է սովորողների միջև փոխուսուցման և փոխհամագործակցության վրա:
Ուսուցումը կազմակերպեցին ՄԻՀԴ ուսուցանողների (որպես ուսուցանող հրավիրվել էին նաև ՄԻՀԴ տարբեր տարիների լավագույն շրջանավարտներ), ՀՀ ԿԳ նախարարության kրթության ազգային ինստիտուտի մեթոդաբանների և փորձագետների թիմը,ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր, որոնք դասախոսություններով հանդես եկան : Հյուրերի թվում էին ԵԱՀԿ-ի,ՄԱԿ-ի Մանկական hիմնադրամի և Կարմիր [աչի պատվիրակությունները :
Մեկամյա դասընթացի ծրաgրում նախատեսված են ևս երկու 5-օրյա հավաքներ և 11-ամսյա հեռակա ուսուցում:
Ծրագիրն իրականացվում է Նիդեռլանդական Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպության աջակցությամբ: