Օգոստոսի 26-ին ժամը 09:04-ին փրկարարական ծառայությունում տեղեկություն են ստացել այն մասին, որ Երևանի կենտրոնում այրվել է «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ՀՀ փրկարարկան ծառայությունից, հրդեհը հանգցնելու համար ուղևորվել են հրշեջ ծառայության 2 մեքենաներ: Հրդեհը հանգցվել է 09:19-ին: Հրդեհը բռնկվել էր 2-րդ հարկում, այրվել է 80 քմ տարածք: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն: Տուժածներ չկան: