ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համապատասխան` օգոոտոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինաված ուժերի շփման գծի վրա կանցկացվի զինադադարի կանոնակարգի մոնիթորինգը: Ղարաբաղյան կողմից մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Քասփշիքը եւ նրա դաշտային օգնականները: Իսկ ադրբեջանական կողմից կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Մոնիթորինգի անցկացումը նախատեսված է Ղազախի շրջանի Ջաֆարլի բնակավայրի հատվածում զորքերի շփման գծի վրա: Ադրբեջանական զինվորականների տվյալների համաձայն` հենց այդ շրջանում են վերջին երեք ամսվա ընթացքում ամենից հաճախ արձանագրվել հրադադարի կանոնակարգի խախտման դեպքերը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: