AM
31 Օգոստոս 2010 - 06:59 AMT

Այն, որ ՄԱԿ-ում քվեարկության կդրվի ու կընդունվի Ադրբեջանի բանաձևը ԼՂՀ-ի և Հայաստանի վերաբերյալ, ողբերգություն չէ

Այն, որ ՄԱԿ-ում քվեարկության կդրվի ու կընդունվի Ադրբեջանի բանաձևը ԼՂՀ-ի և Հայաստանի վերաբերյալ, ողբերգություն չէ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա հիշեցրել է, որ ժամանակին ՄԱԿ-ը շուրջ 200 բանաձև է ընդունել Իսրայելի վերաբերյալ: Սակայն ինչպես տեսնում ենք, Իսրայելը զարգանում է և բարգավաճում: Բնականաբար, բանաձևի օգտին կքվեարկեն Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրները, սակայն ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրները առավել կառուցողական դիրքորոշում կորդեգրեն,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, Բոզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը պետք է անհապաղ ճանաչի ԼՂՀ անկախությունը և պայմանագիր ստորագրի ռազմավարական գործընկերության մասին: «Դրա հիման վրա մենք իրավունք կունենանք միջամտել Ղարաբաղի գործերին»,-ասել է Բոզոյանը:

Իր հերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխությունը կվնասի գործընթացին: «Հայկական կողմը պետք է գործողություններ ձեռնարկի, որոնք կկանխեն նման բանաձևերի ընդունումը ՄԱԿ-ում»,-ասել է նա: