AM
31 August 2010 - 10:28 AMT

Նորայր Սարգսյան. Անցած 8 ամիսների ընթացքում ՃՏՊ-ների թիվը հանրապետությունում նվազել է

2010-ի 8 ամիսների ընթացքում ՃՏՊ-ների թիվը հանրապետությունում նվազել է : Այդ ամսիների ընթացքում արձանագրվել է 1025 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որի արդյունքում մահացել է 137 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել` 1375-ը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորայր Սարգսյանը:

Նրա խոսքերով, անցյալ տարվա նույն շրջանի համեմատ ՃՏՊ թիվը պակասել է 12-ով, զոհերի թիվը` 47-ով, տուժածներինը` 54-ով: «Դա ճանապարհային ոստիկանության աշխատակիցների աշխատանքի արդյունքն է: 8 ամիսների ընթացքում ճանապարհային ոստիկանությունը կազմել է 470 000 արձանագրություն, ինչը 120 000-ով շատ է անցյալ տարվա նույն շրջանի համեմատ»,- նշել է նա: