AM
30 August 2001 - 17:40 AMT

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎՃԱՐՈՎԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Կառավարության այսօրվա նիստին հավանության արժանացավ վճարովի ավտոմոբիլային ճանապարհների գոյությունը նախատեսող օրենքի նախագիծը: Մոտակա ժամանակներս փաստաթուղթը կփոխանցվի խորհրդարան: Ազգային ժողովը կքննարկի վճարովի ավտոճանապարհների մասին հարցը առաջիկա նստաշրջանին: Ենթադրվում է, որ վճարովի ճանապարհների շահագործումից ստացված միջոցները կօգտագործվեն Պուշկինի եւ Դիլիջանի թունելների վերանորոգման համար: Կառավարությունը ոչ իրական է համարում այդ թունելների վերանորոգման իրականացումը միայն բյուջետային միջոցների հաշվին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: