AM
31 Օգոստոս 2010 - 12:43 AMT

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահում էին հանձնաժողովների նախագահներ Նաիրա Զոհրաբյանը և Արամ Սաֆարյանը, որոշվեց սեպտեմբերի 23-ին ժամը 11.00-ին անցկացնել խորհրդարանական լսումներ:

Լսումների ընթացքւմ կքննարկվեն ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: