Սեպտեմբերի կեսերին նախատեսված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան պաշտոնական այցի նախապատրաստման հարցերը օգոստոսի 31-ին Մոսկվայում կքննարկեն տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը (ՌԴ փոխվարչապետ) եւ Սերժ Սարգսդյանը (Հայաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար): Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, Պուտինի Երեվան այցի ընթացքում սպասվում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հայեցակարգի, ինչպես նաեւ տնտեսական համաձայնագրերի փաթեթի ստորագրում: Դրանց թվում` «Ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանման մասին», «Զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին», «ՌԴ սուբյեկտների եւ Հայաստանի մարզերի միջեւ համագործակցության մասին»: Բացի այդ, ենթադրվում է համաձայնագրերի ստորագրում, որոնց համապատասխան մի շարք հայկական ձեռնարկություններ լրիվ կամ մասամբ կփոխանցվեն Ռուսաստանին` ի հաշիվ Հայաստանի պետական պարտքի մարման:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: