AM
2 Սեպտեմբեր 2010 - 06:00 AMT

ՀԵԿ-ը շնորհավորում է Արցախի ժողովրդին ԼՂՀ անկախության օրվա կապակցությամբ

Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը շնորհավորում է ԼՂՀ ժողովրդին և հատկապես Արցախի երիտասարդությանը ԼՂՀ անկախության օրվա կապակցությամբ` մաղթելով անսպառ կամք և տոկունություն Արցախի անկախության և անվտանգության պաշտպանության ազգանվեր գործում:

«Արցախի երիտասարդությունից է կախված ԼՂՀ ապագան և մեր հաղթանակների բազմապատկումը: Կեցցե անկախ Ախցախը: Կեցցե անկախ Արցախի երիտասարդությունը»,- ասվում է ուղերձում, հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը: