AM
3 Սեպտեմբեր 2010 - 12:34 AMT

Հայաստանի երիտասարդական կուսակցությունը համալրվել է ի հաշիվ ՄԱԱԿ-ի

ՄԱԱԿ-ի կազմից Սպիտակի տարածքային կառույցի դուրս գալու հիմնական պատճառը կուսակցության ապագա գործունեության հստակ ծրագրի բացակայությունն է: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է բաժանմունքի ղեկավար Էդիկ Էհթիբարյանը:

Էհթիբարյանի խոսքերի համաձայն, իրենց կազմակերպությունը գոյության մեկուկես տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ այնպիսի մի միջոցառում կազմակերպել, որը մեծ հնչեղություն ունենար: «ՄԱԱԿ-ից դուրս գալուց հետո մեր կառույցը կմիավորվի Հայաստանի երիտասարդական կուսակցությանը», – ընդգծել է նա: