AM
3 September 2010 - 14:16 AMT

Ժերար Դեպարդյեն կարող է դառնալ «Կարոտ» մրցանակի դափնեկիր

«Մոտավորապես երեք ժամ անց համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կժամանի Երևան` մասնակցելու «Կարոտ» փառատոնին», – PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է փառատոնի ղեկավար Մեցո Իգիթյանը:

Նրա խոսքերի համաձայն, դերասանն առաջին անգամ է այցելում Հայաստան: Սեպտեմբերի 4-ին Ժերար Դեպարդյեն հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հայտնի դերասանը Հայաստանում կմնա երկու օր և սեպտեմբերի 5-ին Փարիզ կվերադառնա: Մեցո Իգիթյանն ասել է, որ Ժերար Դեպարդյեն որպես պատվավոր հյուր ներկա է լինելու «Կարոտ» մրցանակաբաշխության արարողությանը: «Սակայն, արդյոք նա է մրցանակ հանձնելու, թե մրցանակակիր է դառնալու` թող անակնկալ լինի մինչև մրցանակների հանձնման արարողությունը», – ասել է «Կարոտ» փառատոնի նախագահը: