AM
7 September 2010 - 09:10 AMT

Թուրքիան Պորտասար հայկական վանական համալիրը ներկայացնում է որպես թուրքական Stonehenge

Թուրքիան շարունակում է խեղաթյուրել պատմությունը և յուրացնել հայկական պատմամշակութային ժառանգությունը: Այդ մասին Երևանում հայտարարել է Օքսֆորդի համալսարանի «Քարեր և աստղեր» ծրագրի հայաստանյան արշավախմբի գլխավոր գիտական խորհրդական Վաչագան Վահրադյանը: Նրա խոսքերով, այսօր Թուրքիան համաշխարհային հանրությանը Պորտասար հայկական վանական համալիրը ներկայացնում է որպես թուրքական Stonehenge:

«Հետազոտությունների համաձայն, Պորտասար վանական համալիրն ավելի քան 18 հազար տարեկան է: Այն աշխարհի խոշորագույն և հնագույն ծիսական-կրոնական համալիրներից է»: