AM
7 Սեպտեմբեր 2010 - 11:33 AMT

Հայաստանի պաշտպանության փոխնախարարը ճշգրիտ բնորոշեց վերջին դիվերսիաները` անվանելով դրանք Ադրբեջանի ջղաձգություններ

Ադրբեջանի կողմից դիվերսիաները կարելի է ջղաձգություններ անվանել, և նման գործողություններով ադրբեջանական կողմին չի հաջողվի լուծել իր բոլոր խնդիրները, քանի որ հայ զինծառայողները զգոն են և դիվերսանտներին համապատասխան հակահարված են տալիս: Այդ մասին այսօր Հայաստանի խորհրդարանում լրագրողներին է հայտնել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

Նազարյանի խոսքով, իրականում սահմանների պաշտպանության հարցում ոչ մի նոր բան չի կատարվում, պարզապես վերջին ժամանակներս ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններն ակտիվացել են: «Հայկական զինված ուժերն ի զորու են զսպել հակառակորդին»,- նկատել է նա: