AM
8 Սեպտեմբեր 2010 - 11:12 AMT

ՀՀ ԱԳ նախարարն Իրանի ղեկավարության հետ կքննարկի տարածաշրջանային և միջազգային խնդիրներ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հաջորդ շաբաթ կմեկնի Իրան պաշտոնական այցով: Ինչպես հայտնում է իրանական FARS գործակալությունը, այցի ժամանակ կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Այցը կկայանա իրանական կողմի հրավերով: Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու զարգացման հեռանկարները: