AM
9 Սեպտեմբեր 2010 - 13:01 AMT

Թինա Քայդենաուն Երևանում կհանդիպի երկրի ղեկավարության և ընդդիմության հետ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով տեղակալ Թինա Քայդենաուն տարածաշրջանային այցի շրջանակներում սեպտեմբերի 11-13 կլինի Երևանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում, այցի ընթացքում Թինա Քայդենաուն կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: «Հանդիպումներ են նախատեսվում նաև ՈԿԿ-ների ու ընդդիմության ներկայացուցիչների հետ»,-ասել են մամլո ծառայությունում: