«Սփյուռ» տեղեկատուն տեղեկություններ է հավաքում արտերկրի այն ընկերությունների մասին, որոնք պատկանում են հայազգի ձեռնարկատերերին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Սփյուռ» տեղեկատուի կոմերցիոն տնօրեն Կարեն Ջավահիրյանը: Նա նշեց նաև, որ ապագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել տրամադրվող տեղեկությունների ծավալը, այդ թվում արտերկրի ընկերությունների մասին:
«Սփյուռ-ռեգիստր» հեռախոսային տեղեկատուն տեղեկություններ է տրամադրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ 16000 կազմակերպությունների մասին, որոնք գրանցված են տվյալների բազայում: Բացի այդ, կազմակերպությունների մասին տեղեկությունները հասանելի են տպագիր և CD վարկածով, ինչպես նաև կազմակերպության կայքում: 2010 թվականի ապրիլին թողարկվեց բջջային հեռախոսների համար նախատեսված տարբերակը: