Հայստանի ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկուըթյուններ կարող են փոխանցվել ռուսական կողմին` արտադրության կազմակերպման համար: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, դրա մասին շաբաթ օրը լրագրողներին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար, հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը: Նա շեշտել է, որ խոսքը կարող է գնալ պաշտպանական համալիրի համատեղ ձեռնարկությունների ստեղծման մասին: «Կարեւոր չէ` ինչ տեսքով են գործելու այդ ձոռնարկությունները, կարեւոր է, որ ռուսական ներդրումների օգնությամբ նրանք սկսեն աշխատել»,- շեշտել է Ս.Սարգսյանը:Նախարարը նաեւ հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերին Մոսկվայում նա կանցկացնի բանակցություններ ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովի հետ, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են նախկինում ձեռք բերված պայմանվորվածությունների իրականացման հետ կապված հարցերը: Նախատեսվում է նաեւ քննարկել հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի աշխատանքը, պատրաստել մի շարք փաստաթղթեր` Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան սեպտեմբերին կատարվելիք պաշտոնական այցի կապակցությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: