AM
20 August 2001 - 16:58 AMT

«ԱՐՄԵՆԹԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՋԱՏԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ

Հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհ ունեցող «ԱրմենԹել» ընկերությունը անջատել է Հայկական ատոմային կայանի հեռախոսները: «Արկա» գործակալության հաղորդագրության համաձայն` պատճառը ԱԷԿ-ի պարտքերն են, որոնք կազմում են 12 միլիոն դրամ (շուրջ 24 հազար դոլար): «ԱրմենԹել»-ում հայտնեցին, որ հեռախոսները կմիացվեն պարտքերի մարման կամ մարման նոր գրաֆիկի կազմման դեպքում:
Կայանում հեռախոսային կապի դիմաց վճարումներ ոչ ժամանակին կատարելը բացատրեցին ԱԷԿ-ի դժվար ֆինանսական վիճակով: Նշենք, որ Հայստանի էլեկտրաէներգիայի սպառողների պարտքի ծավլը կայանին կազմում է շուրջ 108 միլիոն դոլար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: