Շաբթ օրը Երեւանում մեկնարկեցին երկրորդ Համահայկական խաղերը, որոնք կտեւեն մինչեւ օգոստոսի 26-ը: Մրցույթները կանցնեն 9 մարզաձեւերում` բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, մինի-ֆուտբոլ, սեղանի եւ մեծ թենիս, լող, թեթեւ ատլետիկա եւ շախմատ: Խաղերին մասնակցում է շուրջ երեք հազար մարզիկ աշխարհի 32 երկրի 80 քաղաքից: «Արկա» գործակալության հաղորդագրության համաձայն` խաղերի կազմակերպման եւ անցկացման ծախսերը կազմել են 23 միլիոն 812 հազար դրամ եւ ֆինանսավորվել են ՀՀ պետբյուջեի հաշվին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: