AM
11 September 2010 - 14:30 AMT

«Անահիտ» մուլտֆիլմի նկարահանումները կավարտվեն 2012 թ.

Ռոբերտ Սահակյանցի ստուդիան «Անահիտ» մուլտֆիլմի նկարահանումները կավարտի 2012 թ.: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է մուլտիպլիկատոր ռեժիսոր Դավիթ Սահակյանցը: Նրա խոսքերի համաձայն, առայժմ նկարահանված է 12 րոպե, որից գունավորված է 4,5 րոպեն, ինչպես նաև ձայնագրվել է մուլտֆիլմի 5 երգերից 2-ը:

Հեքիաթի Անահիտ իմաստուն թագուհու մասին պատմող սյուժեում որոշակի փոփոխություններ են կատարվել, ավելի գրավիչ լինելու համար: