AM
21 August 2001 - 17:56 AMT

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Երեկ առավոտյան մեկնարկ ելան կանայք: 200 մետր վազքատարածքում 26,7 վայրկյան արդյունքով Համահայկական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճեց վանաձորցի Մարինե Ղազարյանը, երկրորդը նրա համաքաղաքացի Գայանե Բաղդասարյանն էր, իսկ երրորդը` երեւանցի Լիանա Չագրիսը:
Նույն տարածքում տղամարդիկ ելույթ ունեցան 3 վազքահերթով: Առաջինում հաղթեց թեհրանցի Նայրե Օրոջանը (24,2 վ): 22,3 վայրկյան արդյունք ցույց տվեց թբիլիսցի Ռոման Մանուկյանը:Նրա հայրենակից` առաջին Համահայկական խաղերի չեմպիոն Համազասպ Մամիկոնյանը 5000 մետրում նվաճեց բրոնզե մեդալ: Առաջին տեղը մեծ առավելությամբ գրավեց երեւանցի Ռոբերտ Միկոյանը: Նրա ցույց տված արդյունքը Համահայկական խաղերի ռեկորդ է:
Հեռացատկի մրցումներում ծավալվեց հետաքրքիր պայքար: Մինչեւ վեցերորդ` վերջին փորձը առաջատարը գյումրեցի Հովհաննես Գրիգորյանն էր: Նա ցատկել էր 7522 սմ: Վերջին փորձի ժամանակ կապանցի Մերուժան Սարգսյանը ցատկեց 7537 սմ եւ նվաճեց չեմպիոնի կոչումը: Նրա համաքաղաքացի Մարատ Սարգսյանը մեկ աստիճանով ետ մղեց Հովհաննես Գրիգորյանին եւ 7530 սմ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ: Գյումրեցին գրավեց երրորդ տեղը:
Կանանց 800 մետրում հաղթեց երեւանցի Քրիստինե Միկոյանը: Դա Քրիստինեի երկրորդ ոսկին էր: Առաջին ամենաբարձր հարգի մեդալ Քրիստինե Միկոյանը նվաճեց 4*100 մետր փոխանցավազքում: Կանանց հեռացատկում Համահայկական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճեց երեւանցի Լիանա Հովհաննիսյանը: Նա լավագույն ցատկի ժամանակ ցույց տվեց 5553 սմ արդյունք: Հաղթողից ընդամենը 4 սմ պակաս ցատկեց երեւանցի Սվետլանա Ցապլինան: Եվս 1 սմ պակաս էր բրոնզե մեդալակիր Էմմա Հախոյանը:
Սկզբունքային պայքար ստացվեց 4*100 մետր փոխանցավազքում: Շատերի կարծիքով` հաղթելու ամենամեծ հնարավորությունն ուներ Վանաձորի քառյակը: Բայց Երեւանի ընտրանքն աչքի ընկավ կամային բարձր հատկանիշներով եւ արժանիորեն նվաճեց հաղթողի կոչումը:
Հանդիսատեսը հուսախափ չեղավ: Մրցակիցները հավասարազոր էին եւ արժանի միմյանց: Առաջին փուլում գյումրեցի Հովհաննես Գրիգորյանը պոկվեց առաջ, հետո էլ թիմի անդամները վազեցին արագ ու փոխանցումները կատարեցին անվրեպ եւ հասան բաղսձալի նպատակին: Արծաթե մեդալները բաժին հասան Վանաձորի, իսկ բրոնզե մեդալները` Կապանի քառյակներին:

Վոլեյբոլ
կանայք Արթիկ – Փասադենա 3 – 1
Երեւան – Գլենդել 3 – 0
Թեհրան – Փարիզ 3 – 0
Սիսիան – Ստեփանակերտ 3 – 0

տղամարդիկ Գլենդել – Վանաձոր 0 – 3
Երեւան – Վայք 3 – 0
Ստամբուլ – Ախալքալաք 3 – 0
Սիսիան – Փարիզ 3 – 0

Բասկետբոլ
կանայք Գյումրի – Ստեփանակերտ 75 – 68
Նիս – Լոս Անջելես 13 – 130
Երեւան – Փասադենա 87 – 50

տղամարդիկ Բուենոս Այրես – Լոս Անջելես 63 – 79
Մոնրեալ – Թեհրան 80 – 101
Ստեփանակերտ – Սոչի 64 – 97
Կահիրե – Երեւան 42 – 106
Ստամբուլ – Սան Ֆրանցիսկո 84 – 63
Հալեպ – Ֆիլադելֆիա 77 – 52
Սպահան – Գլենդել 55 – 99
Նիս – Վալլի 72 – 100

Ֆոտբոլ Բրյուսել – Ախալքալակ 0 – 2
Փարիզ – Լոս Անջելես 3 – 5
Նինոծմինդա – Երեւան 1 – 6
Ալմելո – Գյումրի 1 – 3
Վալլի – Ստեփանակերտ 0 – 2
Մարսել – Քյոլն 1 – 2

Մինի ֆուտբոլ Թեհրան – Մանչեսթեր 23 – 2
Բուենոս Այրես – Ստամբուլ 5 – 1
Վանաձոր – Նիկոսիա 8 – 3

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: