AM
15 September 2010 - 11:10 AMT

Հայաստանում աճում է հետաքրքրությունը տոհմաբանական հետազոտությունների հանդեպ

Հայաստանում առավելագույն պահանջարկ ունեն բարեկամական կապերի, մարդահամարի, եկեղեցական գրքերի գրառումների մասին փաստաթղթերը: Ինչպես լրագրողներին է հայտնել Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, դա կապված է նրա հետ, որ աճել է ՀՀ քաղաքացիների հետաքրքրությունն ընտանեկան տոհմածառերի հանդեպ: Ըստ նրա, Հայաստանի քաղաքացիների համար մատչելի են Ազգային արխիվի բոլոր փաստաթղթերթը՝ բացառությամբ այն փաստաթղթերի, որ կարող են վնասել երրորդ անձանց: