AM
15 August 2001 - 17:28 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմմոնը երեկ հայտնեց լրագրողներին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է միայն հակամարտող կողմերի ձեռքերում: Նա համարում է, որ հակամարտության կարգավորումը անհնար է առանց փոխզիջումների: «Հարցը նրանում է, որ յուրաքանչյուր կողմը պետք է որրոշի ինչից եւ հանուն ինչի նա պատրաստ է հրաժարվել»,- ասաց Մ.Լեմմոնը: Նա շեշտեց, որ «միայն հակամարտության կողմերը կարող են ընդունել այդպիսի որրոշում, եւ ոչ ոգ չի ազատի նրանց այդ պատասխանատվությունից»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: