AM
16 September 2010 - 07:26 AMT

Հայ փրկարարների պատրաստվածությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին

«Շատ բարդ է նման զորավարժություններ նախապատրաստելը, մասնավորապես, եթե հավաքվում են տարբեր մասնագիտությունների փրկարարներ: Այդ առումով զորավարժությունները շատ լավ են նախապատրաստված»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է International Emergency Unit-ի ներկայացուցիչ, լեյտենանտ Կոռնել Խորխե Սեռան: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորավարժությունները ցույց տվեցին, որ պրոֆեսիոնալները կարող են հարաբերություններ հաստատել միմյանց միջև պատշաճ մակարդակով: «Հայ փրկարարներն ունեն բոլոր տեխնիկական ցուցանիշները և պատրաստվածությունը, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ինչ վերաբերվում է Հայաստանի և Իսպանիայի փրկարարների համագործակցությանը, ապա աղետի պայմաններում արագ արձագանք է պետք, իսկ մեր երկրները շատ հեռու են իրարից: Թեպետ, երբեք մի ասա երբեք, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է իսպանացի փրկարարը: