Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը օժանդակող խորհրդի երկրորդ նիստին ներկայացվեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով ընկերություննեի միության (UITE) կողմից Հայաստանում անցկացված հետազոտությունների արդյունքները: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին տվյալները կհրապարակվեն մոտ ապագայում: Խորհուրդը որոշում ընդունեց աշխատանքային խմբերի ստեղծման մասին, որոնց գործունեության ծրագիրը կներկայացվի հաջորդ նիստի ընթացքում: Աշխատանքային խմբերը, մասնավորապես, զբաղվելու են «Կովկասի տեղեկատվական տեխնոլոգիաների նախաձեռնություն» տարածաշրջանային կոնֆերանսի հարցերով, ինչպես նաեւ տվյալ ասպարեզի այլ արդիական հիմնահարցերով:
Նշենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայկական ձեռնարկությունների ավելի քան 38 տոկոսը զբաղվում է ծրագրային ապահովմամբ, իսկ տվյալ ճյուղի արտահանումը 2000 թվականին կազմել է 20 միլիոն դոլար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: