Հայաստանի նախագահը դրական է գնահատում մայիսի 25-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքները, քանի որ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը հավանություն են տվել երկրի Հիմնական օրենքի բարեփոխումներին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահի կողմից համաժողովրդական քվեարկության ներկայացրած սահմանադրական բարեփոխությունների նախագծի չընդունումը: Նրա խոսքերով` որոշ ժամանակ անց սահմանադրական փոփոխությունների փաթեթը կրկնակի անգամ կներկայացվի հանրաքվեի, որի նախաձեռնողը կլինի կամ Հայաստանի նախագահը կամ խորհրդարանը: