AM
10 August 2001 - 18:32 AMT

ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ԱՎՏՈՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՊԱՐԶՄԱՆ ՀԱՄԱՐ

Եր-ան-Ստեփանավան մայրուղու վրա ավտոբուսի վթարի պատճառների պարզման նպատակով այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կազմավորել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը կղեկավարի արտադրական ենթակառույցների համակարգման նախարար Դավիթ Զադոյանը: Խմբի կազմում ընդգրկվել են նա- առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, ֆինանսների – էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը, տրանսպորտի – կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արարատ Մահտեսյանը: Նախնական տվյալներով, վթարի պատճառը հանդիսացել է այն, որ ավտոբուսը շարժվել է անջատված շարժիչով եւ պարապ ընթացքի ժամանակ վարորդը չի կարողացել արգելակել այն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: