AM
10 August 2001 - 17:46 AMT

ԼՂՀ ՈՒԺԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Օհանյանը ազատվել է զբաղեցված պաշտոնից իր դիմումի համաձայն: Մեկ այլ հրամանագրով պետության ղեկավարը ԼՂՀ ԱԱՊՎ պետ է նշանակել հանրապետության ներքին գործերի նախարար Բաքո Սահակյանին: Ներքին գործերի նախարար է նշանակվել Արմեն Իսաղուլովը: Իսաղուլովը ընդգրկվել է ԼՂՀ անվտանգության խորհրդի կազմում: Արկադի Ղուկասյանը ուժային գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել է իրենց նոր ղեկավարներին: Հայրենիքին ըստ արժանվույն ծառայելու համար նախկին ԱԱՊՎ պետ Դավիթ Օհանյանին նախագահը հանձնել է անվանական ատրճանակ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: