AM
10 August 2001 - 17:23 AMT

ՀՀ ԱԳՆ ՄԱՄԼՈ-ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԱՍԿԱԾ Է ՀԱՅՏՆՈՒՄ, ՈՐ ԲԵԼՈՌՈՒՍԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ

«Ես վստահ չեմ, որ Բելոռուսի վարչապետ Վլադիմիր Յերոշինը, ղարաբաղյան կարգավորման հարցում, Ադրբեջանին միանշանակ աջակցություն է հայտնել»,- «Առկա» գործակալությանը հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո-քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը ի պատասխան խնդրանքի` մեկնաբանել երեկ CNA գործակալության կողմից տրված տեղեկագրությունը, որ «Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ զրույցի ժամանակ Վ. Երոշինը իր երկրի անունից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանին միանշանակ աջակցություն է հայտնել»: Հաշվի առնելով, որ աղբյուրը վստահություն չի ներշնչում, ԱԳՆ մամլո-քարտուղարը հարկ չհամարեց մեկնաբանել տեղեկությունը, ընդգծելով, որ «Ադրբեջանից եկած տեղեկությունները հաճախ սադրիչ բնույթ են կրում»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: