Տասը մարդ զոհվել է ավտովթարի հետեւանքով: Ինչպես «Առկա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրադրությունների վարչության մամլո-ծառայության պետ Նիկոլայ Գրիգորյանը, Երեւան-Ստեփանավան երթուղով շարժվող ավտոբուսն ընկել է անդունդը, որի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 2-ը` վախճանվել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ տուժողներից մեկը ստացված վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Զոհվածների թվում կա նաեւ վեցամսյա երեխա: 18 վիրավորներ հիվանդանոց են տեղափոխվել: Չորս մարդ, վարորդի հետ մեկտեղ, գտնվում են Ստեփանավանի հիվանդանոցում, վեցը` սպիտակի եւ էլի ութ մարդ` Վանաձորի: Լուրջ վնասվածքներ ստացած յոթ ուղեւորի վիճակը շարունակում է մնալ ծանր: Նրանց թվում է նաեւ ավտոբուսի վարորդը, որը ողնաշարի կոտրվածք է ստացել: Ն. Գրիգորյանը տեղեկացրել է, որ ավտոբուսում գտնվել են 34 մարդ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: