AM
17 Սեպտեմբեր 2010 - 08:03 AMT

Հայաստանի ԱԳ նախարար. Մենք չենք ճանաչել Ղարաբաղը, ուստի, չենք կարող ճանաչել նաև Կոսովոն

Քանի դեռ բանակցային գործընթացը գնում է և հույս կա, որ խաղաղ ճանապարհով հնարավոր կլինի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, անհրաժեշտություն չկա այլ միջոցների դիմել: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք մինչ օրս չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ չճանաչելով Լեռնային Ղարաբաղը, մենք, օրինակ, չենք կարող ճանաչել Կոսովոն, որն իրավունք ունի անկախ լինել, բայց ոչ ավելի շատ, քան Ղարաբաղը: Կամ մյուս բոլոր կազմավորումները, որոնք ճանաչված են որոշ երկրների կողմից, սակայն ճանաչված չեն միջազգային հանրության կողմից: Եթե բանակցային գործընթացն արդյունք չտա և եթե Ադրբեջանի մշտական սպառնալիքները ինչ-որ ձախողման հանգեցնեն, ապա, անշուշտ, հարկ կլինի այլ քայլեր ձեռնարկել»,-ասել է ԱԳ նախարարը, գրում է «Սեգոդնյա.ուա»,-ան: