AM
17 September 2010 - 11:34 AMT

Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի Անկախության օրվան նվիրված բարեգործական համերգ

Սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգի Երիտասարդության տանը տեղի կունենա Հայաստանի Անկախության օրվան նվիրված բարեգործական համերգ: Այդ մասին հայտնել է «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության նախագահը: Համերգին կմասնակցեն հայկական ժողովրդական և էստրադային երգեր, պարեր կատարող ստեղծագործական կոլեկտիվներ, հայտնում է Miasin-ը: