Հայաստան-Սփյուռք երկրորդ համաժողովը կկայանա 2002 թվականի գարնանը Երեւանում: Համաժողովը նախատեսվում էր անցկացնել ընթացիկ տարվա աշնանը: Ըստ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարության, վերջինիս անցկացման ժամկետները հետաձգվում են այս տարի ակնկալվող միջոցառումների մեծ քանակության պատճառով, որոնք նվիրված են քրիստոնեության 1700-ամյակի հանդիսություններին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: