AM
17 Սեպտեմբեր 2010 - 12:07 AMT

Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի իշխանություններին մեղադրում է այն բանում, որ նրանք «կեղտոտ» խաղ են սկսել

Հայաստանի իշխանությունները «կեղտոտ» խաղ են սկսել Վենետիկյան հանձնաժողովին ներկայացնելով երկու օրինագիծ` Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին, միաժամանակ նշելով, որ ընդդիմությունը ևս մասնակցել է այդ օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը: Սակայն դա սուտ է, քանի որ ընդդիմությունը ոչ միայն չի մասնակցել այդ օրինագծերի մշակմանը, այլև կտրականապես դեմ է դրանց ընդունմանը: Այս մասին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերի համաձայն, «Ժառանգություն» խմբակցության անդամներն այդ մասին տեղեկացրել են Վենետիկյան հանձնաժողովին` Երևանում նրանց հետ հանդիպման ընթացքում: «Սակայն «Ժառանգությունը» պատրաստ է մասնակցել այդ օրինագծերի մշակմանը, եթե այդ աշխատանքը արդյունք տա», – ընդգծել է նա:

Խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հերթին ասել է, որ եթե Վենետիկյան հանձնաժողովը դրական եզրակացություն տա այդ օրենսդրական նախաձեռնություններին, ապա «Ժառանգությունը» կհայտարարի, որ այդ հանձնաժողովը աջակցում է Հայաստանին` միջազգային պարտավորությունները չկատարելու գործում: