AM
7 August 2001 - 18:06 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Հայաստանի կառավարության պատվիրակությունը երեք օրով այցելեց Լեռնային Ղարաբաղ, որի ժամանակ ՀՀ եւ ԼՂՀ փոխվարչապետեր Անդրանիկ Մարգարյանը եւ Անուշավան Դանելյանը ստորագրեցին գործակցության մասին համաձայնագիր: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, ստորագրված փաստաթղթում մասնավորապես ընդգծվում է ՀՀ եւ ԼՂՀ միջեւ կապերի ամրապնդման անհրաժեշտությունը` իրավական, տնտեսական եւ մշակույթի բնագավառներում: Ստեղծվել է համատեղ հանձնաժողով ծրագրի իրագործման հսկումը ապահովելու համար: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ շատ բարձր է գնահատում փաստաթուղթը, որը մեծ հեռանկարներ է բացում երկու երկրների միջեւ գործակցության ամրապնդման եւ ցարգացման համար: Նա համոզված արտահայտվեց այն մասին, որ «կարվի ամեն ինչ ժամկետացանկի հստակ պահպանման եւ ծրագրի բոլոր ենթադրվող կետերի պարտադիր կատարման համար»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: