Վերջին տասը տարիներին Հայաստանը` Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ժամանակ, երբեք չի եղել այսքան բարենպաստ պայմաններում, ինչպես այսօր: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդ մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով. «Դա հնարավոր է դարձել վերջին 2-3 տարում երկրի ղեկավարների վարած քաղաքականության շնորհիվ»: Ըստ այնմ նա նշեց, որ դրական ձեռք բերումները ոչ միշտ են ներկայացվում իրական լույսի տակ: «Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչությունը գնահատում է ԱԳՆ գործունեությունը, եւ չի ղեկավարվում այն մարդկանց ցուցումերով, ովքեր ձգտում են ամեն կերպ նսեմացնել այժմյան կառավարության ձեռքբերումները»,- ասել է Օսկանյանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: