Այսօր ռուսաստանյան կուրորտային Էսենտուկի քաղաքում սկսել է իր աշխատանքը Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի «ուժային» նախարարությունների ղեկավարների խորհրդակցությունը: Կողմերը կքննարկեն Կովկասյան լեռնաշղթայի երկու կողմերում անվտանգության ապահովման հարցում գործակցության ձեւերը, ինչպես նաեւ ահաբեկության, ծայրահեղականության, զինամթերքի մաքսանենգության եւ թմրամոլության դեմ համատեղ պայքարի հնարավոր մեթոդները: Օրակարգում է նաեւ գործարար-նախազգուշական «Սահման-արգելապատնեշ» օպերացիայի նախատեսված երկրորդ փուլի քննարկումը: Խորհրդակցությանը նախագահում է Ռուսաստանի ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Նիկոլայ Բաբրովսկին: Հանդիպման ավարտին կստորագրվի համատեղ արձանագրություն:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: