AM
7 August 2001 - 16:36 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԳՈՐԾԱԴՈՒԼԻՑ

Հայկական ատոմակայանի կոլեկտիվը ձեռնպահ մնաց գործադուլից, որը նախատեսվում էր անցակցնել այսօր: Այդ մասին «Առկա» գործակալությանը տեղեկացրեց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սլավիկ Դանելյանը: Նրա խոսքերով, այսօր կայանն աշխատում է պլանային կարգով: «Դա չի նշանակում, որ աշխատավարձի վճարման խնդիրը լուծված է, սակայն աշխատակիցները գտնում են, որ իրենց ձայնը լսվել է եւ համապատասխան ենթադրություններ կարվեն»,- ասաց Ս. Դանելյանը: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի կոլեկտիվը բաց նամակով դիմել էր երկրի ղեկավարությանը` պահանջելով մարել աշխատավարձի պարտքը մինչեւ օգոստոսի 7-ը: Հակառակ դեպքում կայանի աշխատակիցները սպառնում էին անժամկետ գործադուլով: Երեկ կիառավարությունը փոխանցել է 150 միլիոն դրամ աշխատավարձի պարտքի մի մասի մարման համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: