Հայաստանում հացի գների բարձրացումը 20 տոկոսով պայմանավորված է Ռուսաստանում ցորենի թանկացմամբ, սակայն հացահատիկների նոր բերք ստանալուն պես հացի գինը կկայունանա: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը: Նրա խոսքերով, քանի որ Հայաստանը հանդիսանում է ցորեն ներկրող երկիր, ապա հանրապետությունում ալյուրի եւ հացի արժեքն ուղղակիորեն կապված է համաշխարհային շուկայի իրավիճակի հետ: Զադոյանը հաղորդել է, որ լավագույն դեպքում հայրենական ֆերմերները կարող են երկրի ցորենի պահանջարկը բավարարել 6-7 ամսվա ընթացքում: Նշենք, որ Հայաստանում ալյուրից պատրաստված արտադրանքի գները բարձրացել են մեկ կգ դիմաց միջինը 30-40 դրամով: