AM
6 August 2001 - 19:10 AMT

ԳՅՈՒՄՐԻՈՒԻՄ ԲԱՑՎԵՑ ԴՈՒԴՈՒԿԻ ՓԱՌԱՏՈՆ

Այսօր Երեւանում կշարունակվի երեկ Գյումրիում սկսված դուդուկի միջազգային փառատոնը` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում: Քաղաքի կենտրոնական հրապարակում մասնակցում էին մոտ 300 մասնակիցներ համարյա տաս երկրներից: Համերգը ծրագրված 4 ժամի փոխարեն տեւեց 6 ժամ: Փառատոնին ելույթ ունեցան դուդուկահարներ Ջիվան Գասպարյանը, Գեորգի Մինասովը, Սերգեյ Կարապետյանը, ժողգործիքների անսամբլներ եւ ջազային կոլեկտիվներ: Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ժամանած երաժիշտներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: