Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը հրաժարական է տվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը:
Նրա խոսքերի համաձայն, մինչև հաջորդ քառօրյա նիստերը կուսակցությունը ՀՀ ԱԺ փոխխոսնակի նոր թեկնածու կներկայացնի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղարը չասաց Արևիկ Պետրոսյանի հրաժարականի պատճառը, նաև չասաց, թե հետագայում նա ներկուսակցական ինչ գործունեություն է ծավալելու: «Մեր կուսակցությունը մինչև հաջորդ քառօրյան կհայտնի թե ում է ներկայացնելու որպես ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնի թեկնածու, նաև կհաղորդի Արևիկ Պետրոսյանի հետագա գործունեության մասին», – ընդգծել է Խաչիկ Գալստյանը:






